ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Կյանք Մարսի վրա՝ կա, թե՞ կա, բայց չի գտնվել

Կյանք Մարսի վրա՝ կա, թե՞ կա, բայց չի գտնվել
31.12.2012 | 12:02

2012 թ. Մարսի վրա վայրէջք կատարեց «Curiosity» ամենագնացը` Գեյլի խառնարանում և սկսեց Երկիր ուղարկել ապշեցուցիչ նկարներ և Մարսի մակերևույթի ու մթնոլորտի վերլուծության տվյալներ: Առայժմ ամենագնացը Կարմիր մոլորակում մեթան չի գտել, ոչ էլ օրգանական մոլեկուլներ, որոնք կհաստատեին կյանքի առկայությունը:

Դիտվել է՝ 2896

Մեկնաբանություններ